
Ինչպես արդեն հայտնել էինք՝ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչը) երկար դադարից հետո վերադառնում է կրկին հեռուստաեթեր:
Մենչի փոխանցմամբ՝ նոր ֆիլմը կոչվելու է «Վարչապետ 2050»: Իսկ դերասանական կազմում լինելու են՝ Աղաս Մանուկյանը եւ Գոռ Հակոբյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Մենչը մարտի 14-ից սկսում է նկարահանել Երեւանում նոր 16 մասից բաղկացած ֆիլմ:
Ապա, հավելել է, որ ֆիլմը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաալիքով, այն եթերում կլինի ապրիլի վերջին:
Լիդա Եղիազարյան