
ԱՄՆ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Չինաստանին թույլ չտան Ռուսաստանին զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում. հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթ Ռայդերը:
«Պետության բարձրագույն ղեկավարները խոսել են Չինաստանի կողմից մահացու օգնության տրամադրման հնարավոր հետևանքների մասին», – ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ: «Այս պահին մենք չենք տեսնում, որ նրանք դա անեն։ Բայց մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան»,- հավելել է Ռայդերը։
Նրա խոսքով՝ եթե Չինաստանը որոշի զենք մատակարարել, դա կհանգեցնի հակամարտության անհարկի ձգձգմանը և ավելի շատ անմեղ զոհերի: