
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։
«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է»,- ասել է Էրդողանը։
Նշվել է, որ այդ օրը տեղի կունենան նաեւ խորհրդարանական ընտրությունները։
Մինչ այս Թուրքիայի իշխանությունները դիտարկում էին ընտրությունները առնվազն կես տարով, իսկ վատագույն դեպքում՝ մի ամբողջ տարով հետաձգելու հնարավորությունը։