ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը նշանադրվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր:

Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը եւս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր եւ այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ: Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը եւ Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են:

Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, եւ երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս