Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժի ծանուցում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց։ Այդ որոշմամբ Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և Էներգետիկ խարտիայի շրջանակներում վարույթ է հարուցում Հայաստանի դեմ։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը հայտնել է, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում ընդդեմ Հայաստանի՝ «Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար»։
Այստեղ ընդգծենք, որ Հայաստանի միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում էև Հաագայի միջազգային դատարան դիմելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգեւորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարեւորագույն հարցը, եւ վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի եւ այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:
Եվ ոչ միայն միջանցքը չի բացվում, այլ Հայաստանի դեմ գործերն են ավելանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն․Հ․