
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը մարտի 16-19-ը կգործուղվեն Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները Կիպրոսում կմասնակցեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) Միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը, կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան