Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները երեկ ևս հանդիպել են՝ ռուսական կողմի միջնորդությամբ։
Արցախպրես հայտնել է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է «Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Հանդիպման մասին հաղորդում է նաև ադրբեջանական կողմը՝ մանրամասնելով, որ այն կայացել է Խոջալուում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում։ «Հանդիպման ժամանակ նախնական քննարկումներ են անցկացվել Ղարաբաղյան շրջանում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման շուրջ, Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», – հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ շփումները կշարունակվեն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը», որն էլ բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովի և այլ պաշտոնյաների հետ մասնակցել է հանդիպմանը։
Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.