ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հետ է Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշիվ մեկնել Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-3-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությամբ մեկնել է Գերմանիա: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրան ուղեկցում է նաեւ Աննա Հակոբյանը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Իսկ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ետ:

Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:

Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում ընդգրկված է 23 անձ, որից չորսը ԶԼՄ ներկայացուցիչներ: Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Բացի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից, պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Հավելենք, որ բոլոր ծախսերը կատարվելու են պետբյուջեի հաշվին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս