ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի Բրյանսկի մարզում զինված բախում է ընթանում ուկրաինացիների հետ. խաղաղ բնակիչների են պատանդ վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական բախում Է ընթանում Բրյանսկի մարզի սահմանամերձ տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների հետ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում։

«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը ներթափանցել են երկու գյուղ՝ դրանցից մեկում պատանդ վերցնելով տեղի բնակիչների։ «Ռոսգվարդիայի» զինվորները մարտի են բռնվել զինյալների հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Հայտնի է դարձել, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սուշանա գյուղում բնակելի շենք է հրդեհվել։

Դիվերսանտների խումբը կրակել է մեքենայի վրա, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել 10-ամյա մի աղջիկ։
Լյուբեչանե գյուղում պատանդ են վերցվել մինչև վեց խաղաղ բնակչի։




Լրահոս