Երեկ՝ գարնան առաջին օրը՝ հրաժեշտ տվեցինք ցրտաշունչ ձմռանը եւ բարի գալուստ մաղթեցինք գարնան արեւաշատ օրերին: Իհարկե, ոմանց համար գարնան առաջին օրը առանձնահատուկ էր, իսկ ոմանց համար էլ սովորական, հերթական մի օր էր: ArmLur.am-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր գարնան առաջին օրը դիմավորել են գեղեցիկ ծաղիկներով եւ մեծ սպասումներով:
«Միսս Հայաստան», հաղորդավարուհի Լուինե Թովմասյանն օրն առանձնացրել է գարնանային ֆոտոշարքով:
Դերասանուհի Էմմա Սապուբջյանը օրվա առթիվ հումորային գրառում է արել. «Իմ դեքը, երբ հասկացա, որ արդեն գարունա»:
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը հրապարակել է կակաչների գեղեցիկ փնջով լուսանկար եւ իր սերն արտահայտել հետաքրքիր գրառմամբ.«Ինձ թվում է, եթե ես մարդ չծնվեի՝ ապա հաստատ ծաղիկ էի լինելու…»:
երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն օրվա առթիվ հրապարակել է գեղեցիկ դեղին կակաչներով լուսանկար. «Գարուն»: