«Հետք» լրատվականը պարզել էր, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս 168․000 դոլարով բնակարան է գնել:
Նշենք, որ դրանից առաջ էլ Արարատ Միրզոյանն էր թանկարժեք բնակարան ձեռք բերել Երևանում:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության Վիգեն Խաչատրյանը հայտնեց, որ ՔՊ-ում քննարկել են այս հարցերը.
«Երբ նման հարցեր են լինում, խմբակցությունում բարձրաձայնվում է, որ պետք է խորանալ այդ հարցի մեջ:
Պաշտոնյաները հայտարարագրեր են ներկայացնում, մենք համապատասխան մարմիններ ունենք, որոնք ուսումնասիրում են, եթե անհանգստանալու առիթ կլինի, ապա արձագանքը կլինի համապատասխանաբար, բայց որևէ մեկին արգելված չի վարկ վերցնել:
Եթե մարդը բարձր աշխատավարձ ունի, կարող է վարկ վերցնել և իր կենցաղային հարցերը լուծի, բայց եթե կա դիրքի չարաշահում կամ կոռուպցիոն կասկած, դրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք հետաքրքրվում են, և եթե լինի փաստ, որ դա օրենքի խախտում է, ապա ցանկացած մարդ՝ սկսած վարչապետից, վերջացրած ցանկացած այլ պաշտոնյա, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում