Սոցապ նախարարն ու սոցիալական ծառայության պետը 5 օրով մեկնում են Նյու Յորք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նույն նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը մարտի 5-9-ը կգործուղվեն Նյու Յորք:

Ընդ որում,  Նարեկ Մկրտչյանին և Էդուարդ Պետրոսյանի՝  Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղման  գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Միևնույն ժամանակ՝ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի, իսկ Էդուարդ Պետրոսյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

Ն.Հ.




Լրահոս