Բանակի խնդիրները երբեք այս մակարդակի չեն լուծվել, որքան Սուրեն Պապիկյանին այս պաշտոնին նշանակելուց հետո: Այն փոփոխությունները, որոնք տեսնում ենք ռազմարդյունաբերության և մեր բանակի կահավորման, անվտանգության ստեղծման գործում, ես դեռ չեմ տեսել նման թափ: ArmLur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Այսօր բանակում դրված է ատեստացիոն գործընթաց անցկացնելու հարցը: Մենք պետք է հասնենք նրան, որ բանակում 120կգ-անոց գեներալներ չունենանք, այլ ունենանք գեներալների այն տիպարը, որը նույնիսկ 70 տարեկանում կարող է Ալպերն անցնել»,-ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան