Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգելու նպատակով կանգնեցրել են մի տղամարդու վարած «ԳԱԶելը», որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով:
Տղամարդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք էր բերել Ճամբարակի անտառտնտեսության մի մասնաճյուղից։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: