ԼՈՒՐ ԿԱԴՐ   

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

«Այս խորհրդանշական՝ Մայրենի լեզվի օրը Ազգային ժողովի իմ աշխատասենյակում ընդունեցի Գրքի տոնին նվիրված մրցույթի մասնակիցներին»,-ասել է Թագուհի Թովմասյանը:

Խոստացված գրքերը Կոմիտաս Վարդապետին նվիրված Հայ եկեղեցու պատմության հատընտիր նմուշներից էին:

«Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս  պարտականությունը։ Հույս ունեմ, որ գիրքը ոչ միայն կպահեք որպես հուշ, այլեւ կընթերցեք»,- նշել է իր խոսքում Թ. Թովմասյանը։

Պատգամավորը հյուրերին ծանոթացրել է խորհրդարանի աշխատանքներին, կազմակերպել շրջայց ԱԺ շենքում, այցելել են թանգարան։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ոստիկանն ասում է, որ պետք է տուգանի ինձ դիմակ չկրելու համար։ Որո՞նք են իմ իրավունքները, ի՞նչ կարող եմ անել:

Արամ Զիրոյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք իրավունք ունեք նաեւ լռություն ցուցաբերել, այդ թվում՝ ոստիկանին չհայտնել Ձեր վերաբերյալ անձնական տվյալները, Ձեր անունը, ազգանունը եւ այլ տվյալները, սակայն այս դեպքում պետք է նկատի ունենաք, որ ոստիկանը Ձեր անձը պարզելու նպատակով իրավունք ունի Ձեզ հրավիրելու ոստիկանության բաժին, իսկ հրաժարվելու դեպքում՝ Ձեզ բերման ենթարկելու բաժին։

ՀՀ ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բաժին բերման ենթարկվելու դեպքում պետք է իմանալ, որ ոստիկաններն իրավունք ունեն Ձեզ բաժնում պահել ոչ ավելի, քան երեք ժամ, որի ժամանակ կրկին Դուք իրավունք ունեք ոստիկանին չհայտնել Ձեր անձի մասին տվյալներ, եւ երեք ժամը լրանալու պահից Ձեզ պետք է բաց թողնեն, եթե չեն կարողացել պարզել Ձեր անձը։

 

 

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Երեխայիս ցածր գնահատական են դրել դասը խանգարելու համար, չնայած լավ է պատրաստված եղել: Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Մարինե Լազարյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հայտնվել եք մի իրավիճակում, երբ ուսուցիչը ցածր գնահատելը երեխայի նկատմամբ կիրառել է նրա վարքագծի համար, ապա Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել դպրոցի տնօրինությանը՝ հայտնելով Ձեր առարկությունները եւ պարզաբանելով, որ ուսուցիչը կարող է երկու տեսակի կարգապահական տույժ կիրառել երեխայի նկատմամբ, եւ, բացի դրանից, ուսուցչի բոլոր գործողու­թյունները համարվում են ապօրինի։ Եթե, դրանով հանդերձ, Ձեր խնդիրը չլուծվի, եւ շարունակվեն նմանատիպ ճնշումները Ձեր երեխայի նկատմամբ, կամ Ձեր երեխայի համար ստեղծեն անհավասար պայմաններ կամ վատ վերաբերմունք ցուցաբերեն, ապա կարող եք այդ մասին անմիջապես ահազանգել Երեւանի քաղաքապետարանի թեժ գծով՝ 1-08 հեռախոսահամարով, կամ անմիջապես Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժին զանգահարել 011 514-249 եւ 011 514-250 հեռախոսա­համարներով։ Եթե դպրոցը գտնվում է մարզերում, ապա անհրաժեշտ է խնդրի մասին հայտնել համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետարանի աշխատակազմին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դպրոցներում երեխաների կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստա­տության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով: Ընդ որում՝ սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող: Ինչպես տեսնում ենք, ցածր գնահատական դնելը կամ ցածր գնահատելը չի կարող օգտագործվել երեխայի նկատմամբ որպես կարգապահական տույժ, որպես երեխայի վարքագիծը ուղղելու միջոց։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի գնահատվել՝ իր ուսումնական առաջընթացին եւ ունակություններին համապատասխան։

 

 




Լրահոս