
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։
«2022-ին ավելի քան 6000 զանգ ու այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր պատվիրակությունում»,-ասված է հաղորդագրությունում։