ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ։ Զգալի աճ է արձանագրել նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվը՝ 2018 թ.-ի համեմատ ավելանալով 6 անգամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի քանակն ավելացել է 5.5 անգամ:

2018 թվականից Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու հաշիվ բացել Ամերիաբանկում, ստանալ քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ, դիմել վարկավորման համար, ինչպես նաև օգտվել այլ ծառայություններից ու արտոնություններից:

2022 թ.-ի ընթացքում մինչև 10 մլն դրամ վարկավորման դեպքում Ամերիաբանկի 10 հաճախորդից 7-ը վարկը ստացել է օնլայն` business.ameriabank.am  հարթակի միջոցով։

ՓՄՁ ոլորտում Ամերիաբանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ փոքր և միջին գինեգործական ընկերությունների կարևորության, կայուն բիզնես գործընկերության և Ամերիաբանկի հետ համագործակցության մասին է պատմում «Վան Արդի» գինու գործարանի հիմնադիր Վարուժան Մուրադյանը:

Ամերիաբանկը 2022 թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Sme.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս