Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մարտի 1-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Արտյոմ Հ.-ին:
Նա 2022 թ. օգոստոսի 1-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: