«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից:
Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուր 69%-ն են կազմում։ Մասնագետները կարծում են, որ տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում