ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե տնտեսվարող սուբյեկտը դատական քաշքշուկի մեջ է ներգրավված, ապա ո՞ր դեպքում է նրա բանկային հաշվի վրա կալանք դրվում, իսկ կալանք դրվելուց հետո հարկերն ինչպե՞ս են վճարվում: Եւ հակառակը, գործընկեր կազմակերպությունների փոխանցումները ճանապարհի կեսի՞ն են մնում, թե՞ մուտքագրվում են տնտեսվարողի հաշվին:

Աննա Բաղրամյան, 35 տարեկան, բժշկուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:
Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքը կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի դրույթներով սահմանված կարգով: Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպություն հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու դեպքում հարկ վճարողի կողմից բանկային հաշվի տնօրինման իրավունքը սահմանափակվում է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 926 հոդվածը, համաձայն որի` հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ԴԱՀԿ-ն ամեն ամիս միջինը քանի տնտեսվարողի վրա է նման գործառույթ կիրառում: Դատական քաշքշուկների մեջ հայտնված ընկերությունների դեմ հայցերը մեծամասամբ հենց բանկային հաշիվն են նշանակետում ունենում, ամբողջովին սննկացնելով նրանց` երկար ժամանակ թույլ չտալով ուշքի գալ տեղի ունեցածից:




Լրահոս