ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում վթարից հետո նախարար է հրաժարական տալիս, իսկ 5 հազար զինվորների կորստից հետո ՀՀ իշխանությունը կառչած է աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջև, ապացուցվել է բազմիցս:

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ նրանք նաեւ ատամներով կառչած են իշխանությանը, այնչին եվրոպական երկրներում նախարարներն ու անգամ երկրի ղեկավարը կարող է հրաժարական տալ անգամ ամենափոքր սխալի դեպքում:

Խոսենք փաստերով. Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Խոսքը Լարիսա քաղաքից ոչ հեռու, նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախում է տեղի ունեցել։ Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 130-ը:

Նկատենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունեցել է գրեթե 5 հազար զոհ, 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա իրադարձություններից հետո ունեցանք 201 զինծառայողի կորուստ:

Ընդամենը վերջերս՝ հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի հրդեհին էլ զոհ գնաց 15 զինծառայող: Սակայն այս և այլ ողբերգական դեպքերից հետո իշխանության վերջին օղակներում գտնվող անձինք եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել և շարունակում է պաշտոնավարել, չնայած մշտապես հայտարարում է, թե կրում է այդ դեպքերի պատասխանատվությունն ու մեղավորությունը:

«Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլևս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովուրդն է ընտրում եւ ադ պատճառով չի հեռանում, փաստ է մեկ բան՝ նա կառչած է իր աթոռից:

Մանրամասները ՝ տեսանյութում




Լրահոս