Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, թե Բաքվի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել։ Արցախի արտգործնախարարությունից նաև հայտնուն են, որ նման ձևաչափով շփումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին։
Կառույցը շարունակում է՝ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել «միջազգային միջնորդական ձևաչափը։
Նկատենք՝ Բաքուն այլ կերպ է ներկայացնում հանդիպումը։ Նրանք հայտարարել են, թե քննարկել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Եվ առաջին անգամ նաև հայտարարվեց, թե Բաքուն Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակել՝ Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով բանակցություններից հետո վստահեցրել է՝ երկխոսությունը կայացած է։
Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։
Մանրամասները՝ տեսանյութում