Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպել է նախարար, համանայկական ամառային 8 –րդ խաղերի կառավարական կազմկոմիտեի անդամ Գնել Սանոսյանի հետ։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և մարզպետները։
Կոմիտեի նախագահը ներկայացել է տարածքային կառավարման մարմինների հետ հիմնական անելիքները՝ խաղերի նախապատրաստման և անցկացման համար։ Մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Տեղական կառավարման մարմինները պետք է ապահովեն շքերթին մասնակցող իրենց քաղաքային թիմերի համապատասխան հանդերձանքը տեղափոխման, գիշերակացի և սնունդի հետ կապված խնդիրները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզադահլիճների գույքագրման գործընթացին․ առաջարկվել է ուսումնասիրել դահլիճների շենքային և գույքային պայմանները՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ։
Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել և տեղեկություն տրամադրել արտաքին գովազդային վահանակների տեղադրման վայրերի վերաբերյալ և ապահովել դրանց տեղադրումը։
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8 –րդ խաղերը տեղի կունենան Գյումրիում օգոստոսի 5-19-ը ։