ԱԺ նախագահի որոշմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ապրիլի 9-12-ը կգործուղվի Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցելու է «Համաշխարհային բանկի» եւ ԱՄՀ-ի հետ համատեղ կազմակերպված խորհրդարանական ֆորում (GPF)» գլոբալ համաժողովին:
Պատգամավորի գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը, կատարվելու են պետբուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան