
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում այսօր միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ:
Պատգամավորը և այդ փողոցում կարտոֆիլ վաճառողը քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:
ArmLur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ այս գործով Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, իսկ միջադեպիի մյուս մասնակիցը՝ կարտոֆիլ վաճառողը, ձերբակալվել է:
Քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։
Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։
Քրիստինա Մուշեղյան