Մարտի 3-ին՝ ժամը 16։03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Սոլակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել չգործող սելավատարը (մոտ 2 մ)։ Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել սելավատարից և տեղափոխել ավտոքարշակի վրա: