ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է օրենսդրական նոր կարգավորումների մասին:

 

Ըստ այդմ՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչեւ սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։

Նախարարությունը զգուշացնում է՝ առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

«Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։ Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։

Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծվում է անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով (այսուհետ՝ մասնագիտական հանձնաժողով)»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձեւ N1-ին համապատասխան:

Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ՝ համաձայն Ձեւ N2-ի:

 

 

 

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 23.12.2022թ. թիվ 186 (2666) համարի 7-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման» եւ 10.01.2023թ. թիվ 1 (2667) համարի 7-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման փոփոխության»՝ տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ բորսայի հարթակում (ք. Երեւան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի եւ «Ակսոն» ԱՀ բորսայի կողմից  կազմակերպված  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  գրավի իրավունքով պատկանող լոտերի աճուրդային փուլերը շարունակվելու են 27.02.2023թ.-ից, եւ դրանք սակարկվելու են որպես առանձին միավորներ:

 

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

7 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 728.5 հազար ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում եւ տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 51.287 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 27.310 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։

4 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 150.595 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերը։

 




Լրահոս