Երևանում վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանի է դանակահարվել․ կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին՝ ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ ընկել է:

Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մաշտոցի բաժին և ձերբակալվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:




Լրահոս