
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար խախտում է հրադադարն Արցախի հատվածում:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմում է, որ կրակոցները լինում են հիմնականում դիրքերի ուղղությամբ, կամ էլ պարզապես օդ են կրակում:
Ըստ արցախցի պատգամավորի՝ Ադրբեջանի այս սադրանքները նպատակ ունեն ահաբեկել ու հոգեպես ճնշել արցախցիներին.
«Կրակոցներ լինում են, բայց Ստեփանակերտում դրանք չեն լսվում: Հիմնականում իրենց կողմից օկուպացրած տարածքներում են լինում կրակոցները: Հենց օրերը տաքանում է, կանաչը բուսնում է, դրանք սկսում են ակտիվանալ, իրենց բնորոշ վարքագիծ է»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:
Քրիստինա Մուշեղյան