Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, այսօր՝ մարտի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի։