Ատրճանակ, հրազենի փամփուշտներ, պայթուցիչներով նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

Արդյունավետ է եղել նաև Տավուշի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Այգեձոր գյուղի մի բնակիչ հանձնել է ռազմամթերք՝ 1500-ից ավելի տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտ, պայթուցիչներով նռնակներ և այլն։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Սիսիանի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ ակոսափող հրազենի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին է տարել սիսիանցի մի տղամարդ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Ջերմուկի բաժնում։ Բջնի գյուղի մի բնակիչ էլ Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ ու ռազմամթերք։

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




Լրահոս