ԱՄՆ զինված ուժերի ղեկավարը գաղտնի այցելել է Սիրիայում գտնվող ռազմաբազա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը չհայտարարված այց է կատարել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով, իր այցի շրջանակներում Միլլին նախատեսում է գնահատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գրեթե ութ տարվա ջանքերը, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում ԱՄՆ ռազմական անձնակազմի պաշտպանությանն ուղղված միջոցառումները:

Ինչպես ինքը՝ գեներալն է ասել իրեն ուղեկցող լրագրողներին տված հարցազրույցում, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները՝ ի դեմս սիրիացի քրդերի, «առաջընթաց են գրանցում ԻՊ խմբավորմանը երկարաժամկետ պարտություն պատճառելու հարցում»։

Հարցին, թե արդյոք նա արդարացված է համարում Սիրիայում ԱՄՆ ռազմական առաքելությունը ռիսկի տեսանկյունից, Միլին դա կապել է իր երկրի և նրա դաշնակիցների անվտանգության հետ՝ ասելով. «Եթե կարծում եք, որ դա կարևոր է, ապա իմ պատասխանը այո է»:




Լրահոս