
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վարակված անձանցից ՈՉ ՈՔ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՉԷ կարմրուկի դեմ:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: