
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 55 կգ քաշային կարգում՝ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը: Առաջին տեղը զբաղեցրեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եվ բրոնզե մեդալակիր դարձավ 87 կգ Վիգեն Նազարյանը: