
Մարտի 5-ին՝ ժամը 15։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի սկզբնամասում այրվում է դաշտ և չշահագործվող ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:45-ին:
Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ: