Հայտնի է Թուրքիայի ավերիչ երկրաշարժի կորուստների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շաբաթ օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 հազարի։

«Զոհերի թիվը հասել է 45.968-ի, որոնցից 4.267-ը Սիրիայի քաղաքացիներ են»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ առաջին երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 13 հազար հետցնցում։

«Ընդհանուր առմամբ փլուզվել է 26.300 շենք, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել դրանցից 26.032-ի փլուզման վայրում»,- ասել է նա։

Սոյլուի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում հետցնցումների թիվը գերազանցել է 13 հազարը։




Լրահոս