Հայազգի 15-ամյա մենասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է գեղասահքի ՌԴ Գրան պրիի եզրափակիչի հաղթող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիեւան։ Ելիզավետա Տուկտամիշեւան երրորդն է։
Պետրոսյանը հաղթել է և՛ կարճ, և՛ կամայական ծրագրում։ Երկու ծրագրերի հանրագումարում 15-ամյա գեղասահորդը ստացել է 255,01 միավոր (կարճ ծրագրի համար՝ 85,62, կամայականի համար՝ 169,39)։։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիեւան (241,76), երրորդը՝ Ելիզավետա Տուկտամիշեւան (241,61 միավոր)։
Ադելյա Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2021 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։