
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմինե Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով մուտք գործելով համանուն սոցիալական կայքի իր անվամբ բացված անհատական էջ:
Նա դրանում կիսվել և տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ «Naira Zohrabyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը դրան կցելով «Քիչ է…սատկացնել ՔՊ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը՝ այդ կերպ անձանց խմբի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Ք.Մ.