
Այս պահին ընթանում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանում կարմրուկի դեպքերի հետ կապված: Նախարարից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ուսումնական հաստատությունները կարող են փակվել:
«Մենք մեր կրթության գործընկերներին տեղեկացրել ենք այս մասին: Արդեն իսկ ֆիլտրացում է կատարվում: Պետք է թույլ չտանք երեխաներին դպրոց մուտռք գործելու: Այս պահին ավել քայլեր անելու անհրաժեշտություն չկա: Եթե կարիք լինի, կդիտարկենք բոլոր գործիքները», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում