
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկման ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ: Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը հեռացվեցին նիստից:
Նշենք, որ փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը: Օրինագիծը հարուցել Է ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների խիստ քննադատությունը՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացության ներառման պատճառով։ Դրսում ևս բողոքի ակցիաներ են:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Վրաստան