ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդին կրկին հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակվելուց հետո ԱԱԾ կրկին հրավիրել է հարցաքննության:

Նշենք, որ ըստ դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները եւս ՀՀ վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել հիմնավոր կասկածի հիմքով:

Գրիգորի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված «Մարտի 1»-ի գործով։ 2019-ի սեպտեմբերին կրտսեր Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Քնար Մանուկյան




Լրահոս