
Այսօր` ժամը 13։30֊ի սահմաններում ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը` տանիքի մետաղական հատվածը պոկելով և շպրտելով փողոցի երթևեկելի հատված։
Բարեբախտաբար, արտակարգ պատահարից տուժածներ չկան։
Արմավիրի մարզպետարանի էջում հրապարակվել են կադրեր ուժեղ քամու հասցրած վնասներից: