«Ալ-Իթիհադը» Մեսսիին թանկարժեք պայմանագիր է առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբը խոշոր պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբը կապ է հաստատել 35-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ և արգենտինացու՝ թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար 90 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում և չի դիտարկի ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։

Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։




Լրահոս