Ինչպես է տարածվել կարմրուկը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով կարմրուկի վարակման առաջին դեպքը գրանցվել է «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» բժշկական կենտրոնում: Մեր տեղեկություններով կարմրուկով վարակված առաջին հիվանդը 2.4 տարեկան է եղել:

Վերջինիս ցանավորված վիճակում տեղափոխել են վերոնշյալ կլինիկա, սակայն որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո, երբ արդեն նկատել են, որ երեխայի մոտ դրական տեղաշարժ չի նկատվում, անալիզներ են հանձնել՝ փորձելով հասկանալ բուն պատճառը, արդյունքում պարզվել է, որ երեխան արդեն իսկ վարակված է եղել կարմրուկ վարակիչ հիվանդությամբ, եւ քանի որ մինչ այդ պարզ չի եղել նրա հիվադության ստույգ ախտորոշումը, երեխային տեղափոխել են 11 հոգանոց պալատ, որտեղ ինքնաբերաբար տարածվել է վարակը:

Տեղեկությունը պարզաբանելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Շահանե Մնացականյանի հետ, ով կտրականապես հերքեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսին հայտարարեց, որ կարմրուկով առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս