
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ ա
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։