Նախօրեին երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 8-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Արտակ Դավթյանը ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1992 թվականին մասնակցել է եռամսյա զորահավաքի:
Կրթություն
1984թ. ընդունվել և 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ:
Աշխատանքային գործունեություն
1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ:
1990-1992թթ. և 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչև կառավարիչ:
1992-1994թթ. և 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում:
1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար:
2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալե ՍՊԸ տնօրեն:
2007-2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
31.05.2012թ. մինչև 2017թ. մայիսը` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2017թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
Պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: