ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը սպառնում է Ռուսաստանին ու Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին մեղադրանքներ է ուղղել Ռուսաստանի ուղղությամբ:

Մասնավորապես, պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով.

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։

Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», – ասված է հայտարարությունում:

Նշենք, որ Բաքուն մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ մարտի 5-ի զինված միջադեպի փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ: Բանն այն է, որ  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաստատել էր, որ կիրակի առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս