Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 240 հազար դրամ է տրամադրել դրոշներ գնելու համար: ArmLur.am-ը տեղոկացավ, որ այդ գումարով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Լյուքսեմբուրգի դրոշներ է գնել: Խոսքը 4 դրոշի մասին է, այսինքն՝ յուրաքանչյուր դրոշի համար տրամադրվել է 60 հազար դրամ: Մենք տեղեկացանք, որ այդ դրոշները գնվել են Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ: Իսկ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի տեղափոխության համար 370 հազար դրամի է պայմանագիր կնքվել և տրամադրվել է տրանսպորտային ծառայություն:
Մեկ այլ պայմանագրով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժ.Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորելու համար 50 հազար դրամ է ծախսվել: Այդ գումարով մեկնող և ժամանող անձանց սպասարկում է իրականացվել օդանավակայանում: Իսկ 120 հազար դրամ էլ տրամադրվել է թարգմանիչներին՝ թարգամանական ծառայություններ մատուցելու համար:
Միևնույն ժամանակ մետաքսե փողկապ գնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 53 հազար դրամ է ծախսել փողկապ գնելու համար:
Մեկ այլ գնմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 10 շիշ ջուր է գնել և ընդհանուր առմամբ 51 հազար դրամ գումար ծախսել այդ նպատակով:
Ն.Հ.