Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են տարեց կնոջն ու ծեծի ենթարկել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:




Լրահոս