ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղազարյանի կինը նկարել է միջադեպն ու ջնջել. ինչ է պատմում պատգամավորի հետ վիճած կարտոֆիլ վաճառողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում միջադեպի կիզակետում էր հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր հաղորդում է տվել, որ ժ.08.50-ին Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկի մոտ գյուղմթերք վաճառող անձին առևտուրը փողոցում իրականացնելու համար դիտողություն է արել, որից հետո նշված անձը հարձակվել է իր վրա, քաշքել իրեն և երբ ինքը ներկայացել է ՀՀ ԱԺ պադգամավոր՝ վերջինս իրեն անվանել է թուրք և իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ:
Եվ ահա պատգամավորի հարողդրման հիման վրա իրավապահները գործի էին անցել, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված անձը 38-ամյա Արթուր Հակոբյանն էր, որը ձերբակալվեց, իսկ ավելի ուշ ազատ արձակվեց:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում եւ որեւէ մեկին նկատմամբ առայժմ քրեական հետապնդում չկա:

ArmLur.am-ը անձամբ եղել է դեպքի վայրում եւ զրուցել է Արթուր Հակոբյանի հետ, որը Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ է վաճառել եւ հայտնվել է միջադեպի կիզակետում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս